Սույն պայմանագրից բխող և դրա կապակցությամբ կողմերի միջև ծագած բոլոր վեճերը լուծվում են ՀՀ Արբիտրաժի և հաշտարարության ազգային կենտրոնի Արբիտրաժային կանոնների հիման վրա: Վեճը լուծվելու է [կողմերը կարող են ընտրել մեկ կամ երեք արբիտրների] կողմից: Արբիտրաժի վայրը Նոյեմբերյան (Հայաստան) է [կողմերը կարող են ընտրել այլ վայր], իսկ արբիտրաժի լեզուն հայերենն է [կողմերը կարող են ընտրել այլ լեզու]։ Վեճի նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը [կողմերը կարող են ընտրել այլ իրավունք]։
ԱՐԱԳԱՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՎԵՐԱՊԱՀՈՒՄ
Սույն պայմանագրից բխող և դրա կապակցությամբ կողմերի միջև ծագած բոլոր վեճերի լուծումը հանձնվում է ՀՀ Արբիտրաժի և հաշտարարության ազգային կենտրոնին (Կենտրոն): Վեճը լուծվում է մեկ արբիտրի կողմից՝ Կենտրոնի արագացված ընթացակարգի կանոններով։ Արբիտրաժի վայրը Նոյեմբերյանն (Հայաստան) է [կողմերը կարող են ընտրել այլ վայր], իսկ արբիտրաժի լեզուն հայերենն է [կողմերը կարող են ընտրել այլ լեզու]։ Վեճի նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը [կողմերը կարող են ընտրել այլ իրավունք]։
ՓՈՔՐ ՀԱՅՑԱԳՆՈՎ ՎԵՃԵՐԻ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՎԵՐԱՊԱՀՈՒՄ
Սույն պայմանագրից բխող և դրա կապակցությամբ կողմերի միջև ծագած բոլոր վեճերի լուծումը հանձնվում է ՀՀ Արբիտրաժի և հաշտարարության ազգային կենտրոնին (Կենտրոն): Վեճը լուծվում է մեկ արբիտրի կողմից՝ Կենտրոնի Փոքր հայցագներով վեճերի արբիտրաժային կանոնների համաձայն։ Արբիտրաժի վայրը՝ Նոյեմբերյան, լեզուն՝ հայերեն։ Կողմերի, արբիտրաժային Տրիբունալի և Կենտրոնի միջև գրավոր փաստաթղթերի փոխանցումը և ծանուցումների իրականացումը կատարվում է էլեկտրոնային եղանակով:
ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ-ԱՐԲԻՏՐԱԺ ՎԵՐԱՊԱՀՈՒՄ
Սույն պայմանագրի կապակցությամբ և դրանից բխող ցանկացած վեճ, այդ թվում՝ պայմանագրի խախտման, դադարեցման կամ անվավերության հետ կապված, լուծվում է հաշտարարության միջոցով` ՀՀ Արբիտրաժի և հաշտարարության ազգային կենտրոնի (Կենտրոն) Հաշտարարության կանոնների համաձայն։
Հաշտարարությունն իրականացվում է Կենտրոնի կողմից նշանակված/հաստատված հաշտարար(ներ)ի կողմից, ովքեր հաշտարարությունն իրականացնում են Կանոններին համապատասխան։ Կենտրոնն իրականացնում է հաշտարարության գործի վարումը։
Հաշտարարության վայրը [Նոյեմբերյան, Հայաստան] է և հաշտարարության լեզուն [հայերենն] է:
Եթե վեճը կամ դրա մի մասը Կենտրոնի Հաշտարարության կանոններով նախատեսված կարգով դիմում ներկայացնելու պահից [խելամիտ ժամկետում] չի լուծվում, կողմերը համաձայնում են մնացած հարցերը լուծել արբիտրաժի միջոցով՝ Կենտրոնի Արբիտրաժային կանոններին համապատասխան։
Արբիտրաժային վարույթն իրականացվում է Կենտրոնի կողմից նշանակված արբիտր(ներ)ի կողմից, ովքեր վեճը լուծում են Արբիտրաժային Կանոններին համապատասխան։ Կենտրոնն իրականացնում է արբիտրաժային գործի վարումը։
Արբիտրաժի վայրը [Նոյեմբերյան, Հայաստան] է և լեզուն [հայերենն] է:
ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՊԱՀՈՒՄ
Սույն պայմանագրից բխող և դրա կապակցությամբ կողմերի միջև ծագած բոլոր վեճերը լուծվում են հաշտարարության միջոցով ՀՀ Արբիտրաժի և հաշտարարության ազգային կենտրոնի Հաշտարարության կանոնների համաձայն։
Հաշտարարությունն իրականացվում է Կենտրոնի կողմից նշանակված/հաստատված հաշտարար(ներ)ի կողմից, ովքեր հաշտարարությունն իրականացնում են Կանոններին համապատասխան։ Կենտրոնն իրականացնում է հաշտարարության գործի վարումը։
Հաշտարարության վայրը [Նոյեմբերյան, Հայաստան] է և հաշտարարության լեզուն [հայերենն] է: